ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը ԼՂ-ն է

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը ԼՂ-ն է
09.07.2014 | 12:18

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է, և չի բացառվում, որ մինչև տարեվերջ չստորագրվի միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մոսկվայում գործող ԵվրԱզԷս ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: «Եվրասիական միության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ՝ Հայաստանը բավականին կոշտ ձևով էր բարձրացնում շատ հարցեր: Այսինքն՝ Հայաստանը հարց էր բարձրացնում մի շարք ապրանքների, ներառյալ՝ ավտոմեքենաների մաքսատուրքերի վերաբերյալ, Հայաստանը կոշտ ձևով բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը և ցանկանում էր, որ այն լուծվի հօգուտ իրեն, որպեսզի Մաքսային միության սահմանները անցնեն Լեռնային Ղարաբաղի սահմաններով: Ցավոք, Մաքսային միության անդամ երկրների ոչ բոլոր ղեկավարները պաշտպանեցին այդ դիրքորշումը: Մենք գիտենք, որ Ղազախստանի նախագահը հենց այս հարցի՝ Մաքսային միության սահմանների հետ կապված արտահայտեց իր տեսակետը, որը տարբերվում է Հայաստանի ղեկավարության տեսակետից, որ Մաքսային միության սահմանը պետք է անցնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Եվ սա էր այն ֆորմալ հիմքը, որն արգելակեց գործընթացը: Սա էր գլխավոր պատճառը», - ասաց Լեպյոխինը:
Չնայած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին լրագրողներին հայտարարել էր, որ պատճառներն անհայտ են, թե ինչու է ձգձգվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, սակայն Կրեմլի հետ կապեր ունեցող ինստիտուտի ղեկավարը հաստատում է բազմաթիվ փորձագետների պնդումը, որ պատճառը Ղարաբաղն է:
Վլադիմիր Լեպյոխինը չի բացառել, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է չստորագրել մինչև տարեվերջ:
Նա կարծում է, որ այդ հարցով առաջիկայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ